Կալինինգրադում գտել են 250 կիլոգրամանոց ավիառումբ
МЕЖДУНАРОДНОЕԿալինինգրադի քաղաքային գլխավոր մագիստրալներից մեկի մոտ շինարարական աշխատանքների ժամանակ շինարարները 250 կիլոգրամանոց չպայթած ավիառումբ են գտել, Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից պահպանված։, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնագիտացված ֆիրմայի աշխատակիցները, որոնք նման զինամթերքի հետ աշխատելու փորձ ունեն, պարզել են, որ հողի մեջ ՖԱԲ-250 ֆուգասային ավիացիոն ռումբ է։ Գրեթե երկումետրանոց ռումբը, որի մեջ 120 կգ պայթուցիկ նյութ կա, մեկուկես կիմոմետր խոցման շառավիղ ունի։
Որոշվել է ռումբը տանել ռազմական հրաձգարան , որտեղ այն պետք է ոչնչացվի։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով վտանգավոր գտածոյի շուրջը արգելափակել են, շուրջօրյա ոստիկանական հսկողություն սահմանել, շինարարական աշխատանքները դադարեցվել են։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



