Կալինինգրադում գտել են 250 կիլոգրամանոց ավիառումբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿալինինգրադի քաղաքային գլխավոր մագիստրալներից մեկի մոտ շինարարական աշխատանքների ժամանակ շինարարները 250 կիլոգրամանոց չպայթած ավիառումբ են գտել, Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից պահպանված։, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնագիտացված ֆիրմայի աշխատակիցները, որոնք նման զինամթերքի հետ աշխատելու փորձ ունեն, պարզել են, որ հողի մեջ ՖԱԲ-250 ֆուգասային ավիացիոն ռումբ է։ Գրեթե երկումետրանոց ռումբը, որի մեջ 120 կգ պայթուցիկ նյութ կա, մեկուկես կիմոմետր խոցման շառավիղ ունի։
Որոշվել է ռումբը տանել ռազմական հրաձգարան , որտեղ այն պետք է ոչնչացվի։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով վտանգավոր գտածոյի շուրջը արգելափակել են, շուրջօրյա ոստիկանական հսկողություն սահմանել, շինարարական աշխատանքները դադարեցվել են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



