Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել մարտի 8- ին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին: Այս մասին «Ռիա Նովոստի»-ն հայտնել Թուրքիայի ԱԳՆ-ից աղբյուրը:
«Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսային բանակցություններ են վարել և պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին»,- հայտնել է աղբյուրը:
Նա հավելել է, որ Չավուշօղլուն կրկին մտահոգություն է հայտնել Գաբրիելին Գերմանիայի թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախատեսված Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթի չեղարկման առնչությամբ:
Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են ծագմամբ թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



