Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել մարտի 8- ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին: Այս մասին «Ռիա Նովոստի»-ն հայտնել Թուրքիայի ԱԳՆ-ից աղբյուրը:
«Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսային բանակցություններ են վարել և պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին»,- հայտնել է աղբյուրը:
Նա հավելել է, որ Չավուշօղլուն կրկին մտահոգություն է հայտնել Գաբրիելին Գերմանիայի թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախատեսված Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթի չեղարկման առնչությամբ:
Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են ծագմամբ թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



