Փարիզում մեծ ցույց Է պատրաստվում հաջակցություն Ֆիյոնի
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ»-ից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցները նրա շուրջ ծավալված սկանդալի ֆոնին աջակցության ընդգրկուն ցույց են պատրաստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ակցիան առաջիկա կիրակի օրը՝ մարտի 5-ին, տեղի կունենա Փարիզի կենտրոնի Տրոկադերո հրապարակում, Էյֆելյան աշտարակի մոտ:
«Մենք ակնկալում ենք, որ ֆրանսիացիները կարձագանքեն մեր կոչին եւ հանգստյան օրերին Փարիզ կժամանեն Ֆրանսիայի բոլոր անկյուններից, որպեսզի աջակցեն այն թեկնածուին, որն ազնվորեն համոզիչ հաղթանակ Է տարել փրայմերիզներում»,-մարտի 3-ին հայտարարել են Ֆիյոնի նախընտրական շտաբում: Քաղաքական գործչի շրջապատում ընդգծում են, որ դա հատկապես կարեւոր Է այժմ՝ այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրապետական պատգամավորներ երես են թեքում նրանից:
Նախօրյակին հայտնի Է դարձել, որ ֆրանսիացի աջերից մի խումբ պատգամավորներ պաշտոնապես դուրս են եկել Ֆիյոնի նախընտրական շտաբի կազմից: Խոսքը վերաբերում Է այն քաղաքական գործիչներին, որոնք մոտ են կանգնած Ալեն Ժյուպեին, որը Ֆիյոնի մրցակիցն Էր փրայմերիզներում, բայց տանուլ տվեց՝ հավաքելով ձայների միայն 33,5 տոկոսը: Սակայն ստեղծված հանգամանքներում Բորդոյի քաղաքագլխի շրջապատը լրջորեն դիտարկում Է Ժյուպեի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
«Ալեն Ժյուպեն մտադիր չԷ մի կողմ մնալ, եթե Ֆիյոնը հանի իր թեկնածությունը»,-«Ֆրանսպրես» գործակալությունը մեջբերել Է քաղաքապետի շրջապատի ներկայացուցիչների խոսքը:
Ֆրանսիացի դիտորդները, միմյանց հերթ չտալով, քննարկում են Ֆիյոնի շրջապատում սկսված պառակտումը: Մարտի 3-ին ավելի վաղ քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչ Թիերի Սոլերը, որը նաեւ «Հանրապետականների» փրայմերիզների կազմակերպիչներից մեկն Էր, հայտնել Է, որ թողնում Է իր պաշտոնը: Առայժմ հայտնի չԷ, թե ում Է մտադիր հարել Սոլերը եւ աջակցություն կցուցաբերի նա արդյոք Ժյուպեին:
Բայց այս ամենը Ֆիյոնին չի խանգարում շարունակել իր նախընտրական արշավը: Նախօրյակին նա հանրահավաք Է անցկացրել Ֆրանսիայի հարավի Նիմ քաղաքում, որտեղ ելույթի ընթացքում քաղաքական գործիչը հավաստիացրել Է, որ իրեն բնավ չեն անհանգստացնում «առանձին պատգամավորների դասալքության» դեպքերը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



