Փարիզում մեծ ցույց Է պատրաստվում հաջակցություն Ֆիյոնի
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ»-ից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցները նրա շուրջ ծավալված սկանդալի ֆոնին աջակցության ընդգրկուն ցույց են պատրաստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ակցիան առաջիկա կիրակի օրը՝ մարտի 5-ին, տեղի կունենա Փարիզի կենտրոնի Տրոկադերո հրապարակում, Էյֆելյան աշտարակի մոտ:
«Մենք ակնկալում ենք, որ ֆրանսիացիները կարձագանքեն մեր կոչին եւ հանգստյան օրերին Փարիզ կժամանեն Ֆրանսիայի բոլոր անկյուններից, որպեսզի աջակցեն այն թեկնածուին, որն ազնվորեն համոզիչ հաղթանակ Է տարել փրայմերիզներում»,-մարտի 3-ին հայտարարել են Ֆիյոնի նախընտրական շտաբում: Քաղաքական գործչի շրջապատում ընդգծում են, որ դա հատկապես կարեւոր Է այժմ՝ այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրապետական պատգամավորներ երես են թեքում նրանից:
Նախօրյակին հայտնի Է դարձել, որ ֆրանսիացի աջերից մի խումբ պատգամավորներ պաշտոնապես դուրս են եկել Ֆիյոնի նախընտրական շտաբի կազմից: Խոսքը վերաբերում Է այն քաղաքական գործիչներին, որոնք մոտ են կանգնած Ալեն Ժյուպեին, որը Ֆիյոնի մրցակիցն Էր փրայմերիզներում, բայց տանուլ տվեց՝ հավաքելով ձայների միայն 33,5 տոկոսը: Սակայն ստեղծված հանգամանքներում Բորդոյի քաղաքագլխի շրջապատը լրջորեն դիտարկում Է Ժյուպեի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
«Ալեն Ժյուպեն մտադիր չԷ մի կողմ մնալ, եթե Ֆիյոնը հանի իր թեկնածությունը»,-«Ֆրանսպրես» գործակալությունը մեջբերել Է քաղաքապետի շրջապատի ներկայացուցիչների խոսքը:
Ֆրանսիացի դիտորդները, միմյանց հերթ չտալով, քննարկում են Ֆիյոնի շրջապատում սկսված պառակտումը: Մարտի 3-ին ավելի վաղ քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչ Թիերի Սոլերը, որը նաեւ «Հանրապետականների» փրայմերիզների կազմակերպիչներից մեկն Էր, հայտնել Է, որ թողնում Է իր պաշտոնը: Առայժմ հայտնի չԷ, թե ում Է մտադիր հարել Սոլերը եւ աջակցություն կցուցաբերի նա արդյոք Ժյուպեին:
Բայց այս ամենը Ֆիյոնին չի խանգարում շարունակել իր նախընտրական արշավը: Նախօրյակին նա հանրահավաք Է անցկացրել Ֆրանսիայի հարավի Նիմ քաղաքում, որտեղ ելույթի ընթացքում քաղաքական գործիչը հավաստիացրել Է, որ իրեն բնավ չեն անհանգստացնում «առանձին պատգամավորների դասալքության» դեպքերը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



