Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում 15 տարում սպառողական վստահության ռեկորդային մակարդակի մասին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը հասել Է 15 տարում պատմական առավելագույն ցուցանիշին, իսկ ֆոնդային սակարանի աճը կազմել Է 3,2 տրիլիոն դոլար՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու ժամանակից ի վեր: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոյեմբերի 8-ի ընտրությունների օրվանից ֆոնդային սակարանը գրանցել Է 3,2 տրիլիոն դոլարի աճ, իսկ սպառողական վստահությունը 15 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի վրա Է: Աշխատատեղե՜րը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մարտի 1-ին Dow Jones ինդեքսը՝ ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է 21 000 կետը: Ըստ որում The Wall Street Journal թերթը նշել Է, որ բաժնետոմսերի փոխարժեքները կանոնավոր կերպով աճում են Թրամփի՝ երկրի նախագահ ընտրվելու ժամանակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



