Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում 15 տարում սպառողական վստահության ռեկորդային մակարդակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը հասել Է 15 տարում պատմական առավելագույն ցուցանիշին, իսկ ֆոնդային սակարանի աճը կազմել Է 3,2 տրիլիոն դոլար՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու ժամանակից ի վեր: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոյեմբերի 8-ի ընտրությունների օրվանից ֆոնդային սակարանը գրանցել Է 3,2 տրիլիոն դոլարի աճ, իսկ սպառողական վստահությունը 15 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի վրա Է: Աշխատատեղե՜րը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մարտի 1-ին Dow Jones ինդեքսը՝ ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է 21 000 կետը: Ըստ որում The Wall Street Journal թերթը նշել Է, որ բաժնետոմսերի փոխարժեքները կանոնավոր կերպով աճում են Թրամփի՝ երկրի նախագահ ընտրվելու ժամանակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



