Թրամփի վարչակազմը չի բացառում ռազմական ուժի կիրառումը ԿԺԴՀ-ի նկատմամբ. WSJ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայում ուսումնասիրում Է Փենյանի նկատմամբ հնարավոր քայլերը եւ չի բացառում ԿԺԴՀ-ի դեմ ռազմական ուժի կիրառումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին գրել Է WSJ թերթը:
Նրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ Սպիտակ տան ռազմավարության քննարկման ընթացքում դիտարկվում Է այդ թվում «ռազմական ուժի կիրառման, ինչպես նաեւ այս երկրում ռեժիմի փոխարինման» հնարավորությունը:
Այդ կապակցությամբ թերթը հիշեցնում Է, որ Թրամփն ավելի վաղ խոստացել Էր Փենյանին խանգարել՝ ավարտելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) ստեղծումը, որը կարող Է հասնել ԱՄՆ-ի ափեր: Ինչպես հայտարարում են ԿԺԴՀ-ում, այդ հրթիռի մշակումն արդեն վերջին փուլում Է:
Փետրվարի 28-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի՝ անունը չնշած ներկայացուցչին, հայտնել Էր, որ, Թրամփի կարծիքով, հենց Փենյանն Է «առավել մեծ անմիջական սպառնալիքը» Վաշինգտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



