Թրամփի վարչակազմը չի բացառում ռազմական ուժի կիրառումը ԿԺԴՀ-ի նկատմամբ. WSJ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայում ուսումնասիրում Է Փենյանի նկատմամբ հնարավոր քայլերը եւ չի բացառում ԿԺԴՀ-ի դեմ ռազմական ուժի կիրառումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին գրել Է WSJ թերթը:
Նրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ Սպիտակ տան ռազմավարության քննարկման ընթացքում դիտարկվում Է այդ թվում «ռազմական ուժի կիրառման, ինչպես նաեւ այս երկրում ռեժիմի փոխարինման» հնարավորությունը:
Այդ կապակցությամբ թերթը հիշեցնում Է, որ Թրամփն ավելի վաղ խոստացել Էր Փենյանին խանգարել՝ ավարտելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) ստեղծումը, որը կարող Է հասնել ԱՄՆ-ի ափեր: Ինչպես հայտարարում են ԿԺԴՀ-ում, այդ հրթիռի մշակումն արդեն վերջին փուլում Է:
Փետրվարի 28-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի՝ անունը չնշած ներկայացուցչին, հայտնել Էր, որ, Թրամփի կարծիքով, հենց Փենյանն Է «առավել մեծ անմիջական սպառնալիքը» Վաշինգտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



