Զինյալները հեռանում են Պալմիրայից՝ ականապատելով տներն ու ճանապարհները
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց ուժերը դուրս են բերում Պալմիրայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Al Mayadeen հեռուստակայանին, ահաբեկիչները լքել են քաղաքի մեծ մասը՝ ականապատելով տներն ու ճանապարհները: Բանակն ու աշխարհազորայինները զինյալներից մաքրում են քաղաքի արեւմտյան շրջանները: Սիրիական ռազմաօդային ուժերն օդից գրոհում են ԻՊ-ի նահանջող ելուզակախմբերի վրա: Հասցված հարվածների հետեւանաքով ոչնչացվել Է զինյալների ավտոշրասյունը, որն ուղեւորվում Էր դեպի Էս Սուխնա օազիս:
Պալմիրայի գրոհն սկսվել Է մարտի 1-ին այն բանից հետո, երբ կառավարական ուժերը տիրացել են Ջեբել Էթ Թար եւ Ջեբել Հայալ ռազմավարական բարձունքներին եւ գրավել այն դիրքերը, որոնք թույլ են տալիս կրակի տակ պահել քաղաքն ու նրա արվարձանները: Al-Wathan-ի վկայությամբ՝ հակառակորդի պաշտպանական դիրքերը կազմալուծված են, եւ ահաբեկիչներն սկսել են իրենց ուժերը Պալմիրայից դուրս բերել Դեյր Էզ Զորի եւ Էս Սուխնա օազիսի ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



