Զինյալները հեռանում են Պալմիրայից՝ ականապատելով տներն ու ճանապարհները
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց ուժերը դուրս են բերում Պալմիրայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Al Mayadeen հեռուստակայանին, ահաբեկիչները լքել են քաղաքի մեծ մասը՝ ականապատելով տներն ու ճանապարհները: Բանակն ու աշխարհազորայինները զինյալներից մաքրում են քաղաքի արեւմտյան շրջանները: Սիրիական ռազմաօդային ուժերն օդից գրոհում են ԻՊ-ի նահանջող ելուզակախմբերի վրա: Հասցված հարվածների հետեւանաքով ոչնչացվել Է զինյալների ավտոշրասյունը, որն ուղեւորվում Էր դեպի Էս Սուխնա օազիս:
Պալմիրայի գրոհն սկսվել Է մարտի 1-ին այն բանից հետո, երբ կառավարական ուժերը տիրացել են Ջեբել Էթ Թար եւ Ջեբել Հայալ ռազմավարական բարձունքներին եւ գրավել այն դիրքերը, որոնք թույլ են տալիս կրակի տակ պահել քաղաքն ու նրա արվարձանները: Al-Wathan-ի վկայությամբ՝ հակառակորդի պաշտպանական դիրքերը կազմալուծված են, եւ ահաբեկիչներն սկսել են իրենց ուժերը Պալմիրայից դուրս բերել Դեյր Էզ Զորի եւ Էս Սուխնա օազիսի ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



