ԱՄՆ-ը պատրաստ Է աշխատել Ռուսաստանի հետ, բայց չի երկնչի նրան մարտահրավեր նետել. Նիկի Հեյլի
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ը պատրաստ Է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքին, բայց չի երկնչի նրան մարտահրավեր նետել եւ քննադատել այն գործողությունների համար, որոնք ճիշտ չի համարում: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Al Jazeera-ին տված հարցազրույցի ժամանակ, մարտի 1-ին որից մեջբերումներ Է հրապարակել The Hill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ինքը «բարեկամ, թե թշնամի» Է համարում Ռուսաստանին, Հեյլին կոչ Է արել այդքան կատեգորիկ չդատել: «Ես կարծում եմ՝ տարբեր օրերի կարող Է տարբեր լինել: Անշուշտ, եթե մենք կարողանանք հասնել այն բանին, որ Ռուսաստանը մեզ հետ լինի, ապա դա լավ Է: Եթե մենք գտնենք, թե ինչի վրա կարող ենք աշխատել միասին, ապա մենք, իհարկե, կջանանք դա անել»,- ասել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



