ԱՄՆ-ը պատրաստ Է աշխատել Ռուսաստանի հետ, բայց չի երկնչի նրան մարտահրավեր նետել. Նիկի Հեյլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ը պատրաստ Է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքին, բայց չի երկնչի նրան մարտահրավեր նետել եւ քննադատել այն գործողությունների համար, որոնք ճիշտ չի համարում: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Al Jazeera-ին տված հարցազրույցի ժամանակ, մարտի 1-ին որից մեջբերումներ Է հրապարակել The Hill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ինքը «բարեկամ, թե թշնամի» Է համարում Ռուսաստանին, Հեյլին կոչ Է արել այդքան կատեգորիկ չդատել: «Ես կարծում եմ՝ տարբեր օրերի կարող Է տարբեր լինել: Անշուշտ, եթե մենք կարողանանք հասնել այն բանին, որ Ռուսաստանը մեզ հետ լինի, ապա դա լավ Է: Եթե մենք գտնենք, թե ինչի վրա կարող ենք աշխատել միասին, ապա մենք, իհարկե, կջանանք դա անել»,- ասել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



