Վրաստանը սպառազինությունից հանել է Սու-25 գրոհային ինքնաթիռները
МЕЖДУНАРОДНОЕՎրացական բանակը հրաժարվում Է Սու-25 գրոհային ինքնաթիռների հետագա շահագործումից, օդից աջակցության միջոցների զարգացման բնագավառում շեշտը կդրվի անօդաչուների վրա: Ինչպես գրել Է «Գրուզիա Online» ռեսուրսը, «Արսենալի» հանդեսում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ որոշումը մեծապես պայմանավորված Է պահեստամասերի ձեռքբերման հետ կապված բարդությամբ: «Այս ինքնաթիռների համար համալրող մասերի գլխավոր շուկան Ռուսաստանն Է, այսինքն՝ դրանք ձեռք բերելու հնարավորություն չկա»,- նշել Է Չաչիբայան:
Այս իրավիճակում, նշել Է նա, Վրաստանի մարտական օդուժի զարգացման գործում շեշտը հարկավոր Է դնել հետախուզման եւ հարվածային խնդիրների համար նախատեսված անօդաչու համակարգերի, ինչպես նաեւ մարտական ուղղաթիռների վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



