Վրաստանը սպառազինությունից հանել է Սու-25 գրոհային ինքնաթիռները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրացական բանակը հրաժարվում Է Սու-25 գրոհային ինքնաթիռների հետագա շահագործումից, օդից աջակցության միջոցների զարգացման բնագավառում շեշտը կդրվի անօդաչուների վրա: Ինչպես գրել Է «Գրուզիա Online» ռեսուրսը, «Արսենալի» հանդեսում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ որոշումը մեծապես պայմանավորված Է պահեստամասերի ձեռքբերման հետ կապված բարդությամբ: «Այս ինքնաթիռների համար համալրող մասերի գլխավոր շուկան Ռուսաստանն Է, այսինքն՝ դրանք ձեռք բերելու հնարավորություն չկա»,- նշել Է Չաչիբայան:
Այս իրավիճակում, նշել Է նա, Վրաստանի մարտական օդուժի զարգացման գործում շեշտը հարկավոր Է դնել հետախուզման եւ հարվածային խնդիրների համար նախատեսված անօդաչու համակարգերի, ինչպես նաեւ մարտական ուղղաթիռների վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



