Իրանը սեփական արտադրության ՀՕՊ-ի համալիրի փորձարկումներ Է իրականացրել. Tasnim
МЕЖДУНАРОДНОЕ Իրանը հակաօդային պաշտպանության սեփական արտադրության «Բավար-373» համալիրի փորձարկումներ Է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
«Բալիստիկ հրթիռների դեմ դրա կիրառման համակարգի թեստավորումը կատարվում Է հաստատված ծրագրի համաձայն: Փորձարկումները կշարունակվեն մինչեւ համալիրը զինված ուժերին հանձնելը»,- գործակալությանը հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:
«Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն, ինչպես պնդում են իրանական աղբյուրները, ռուսական Ս-300-ի նմանակն Է, առաջին անգամ հանրությանը ցուցադրվել Է անցյալ տարվա օգոստոսի 21-ին իրանական պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում: Ինչպես այն ժամանակ հայտնել Է ԻԻՀ-ի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, ազգային մշակման հակաօդային պաշտպանության համակարգը պլանավորվում Է սպառազինության ընդունել եւ օպերատիվ հերթապահության դնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը (իրանական տարին կավարտվի մարտի 20-ին), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна
3
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
4
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



