Իրանը սեփական արտադրության ՀՕՊ-ի համալիրի փորձարկումներ Է իրականացրել. Tasnim
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանը հակաօդային պաշտպանության սեփական արտադրության «Բավար-373» համալիրի փորձարկումներ Է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
«Բալիստիկ հրթիռների դեմ դրա կիրառման համակարգի թեստավորումը կատարվում Է հաստատված ծրագրի համաձայն: Փորձարկումները կշարունակվեն մինչեւ համալիրը զինված ուժերին հանձնելը»,- գործակալությանը հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:
«Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն, ինչպես պնդում են իրանական աղբյուրները, ռուսական Ս-300-ի նմանակն Է, առաջին անգամ հանրությանը ցուցադրվել Է անցյալ տարվա օգոստոսի 21-ին իրանական պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում: Ինչպես այն ժամանակ հայտնել Է ԻԻՀ-ի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, ազգային մշակման հակաօդային պաշտպանության համակարգը պլանավորվում Է սպառազինության ընդունել եւ օպերատիվ հերթապահության դնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը (իրանական տարին կավարտվի մարտի 20-ին), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



