Աֆղանստանում «Թալիբանի» բարձրաստիճան հրամանատարի Է են բռնել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի անվտանգության ծառայությունները Բաղլան հյուսիսային նահանգում ձերբակալել են «Թալիբան» արմատական շարժման հանգուցային հրամանատարներից մեկին եւ ոչնչացրել երեք զինյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
«Թալիբանի» զինյալները մի քանի օր առաջ մի շարք գրոհներ են ձեռնարկել Թալա-օ-Բարֆաքի շրջանում, անվտանգության ծառայությունները պատասխան հարված են հասցրել: Դրա հետեւանքով հայտնի հրամանատար Քարի Բահուադինն այսօր (մարտի 1-ին) ձերբակալվել Է, նրա մարդկանցից եւս երեքն սպանված են»,- ասել Է տարածաշրջանի ոստիկանության ներկայացուցիչ Մահֆոզուլահ Աքբարին:
Իշխանությունները նշում են, որ ձերբակալված հրամանատարը Բաղլանի նահանգում «Թալիբանի» «ստվերային» ղեկավարության կազմում Էր:
Վերջին ամիսներին իրադրությունն Աֆղանստանում նկատելիորեն վատացել Է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ երկրի գյուղական շրջաններում տիրում Էր զգալի տարածքների, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян
5
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание



