Աֆղանստանում «Թալիբանի» բարձրաստիճան հրամանատարի Է են բռնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի անվտանգության ծառայությունները Բաղլան հյուսիսային նահանգում ձերբակալել են «Թալիբան» արմատական շարժման հանգուցային հրամանատարներից մեկին եւ ոչնչացրել երեք զինյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
«Թալիբանի» զինյալները մի քանի օր առաջ մի շարք գրոհներ են ձեռնարկել Թալա-օ-Բարֆաքի շրջանում, անվտանգության ծառայությունները պատասխան հարված են հասցրել: Դրա հետեւանքով հայտնի հրամանատար Քարի Բահուադինն այսօր (մարտի 1-ին) ձերբակալվել Է, նրա մարդկանցից եւս երեքն սպանված են»,- ասել Է տարածաշրջանի ոստիկանության ներկայացուցիչ Մահֆոզուլահ Աքբարին:
Իշխանությունները նշում են, որ ձերբակալված հրամանատարը Բաղլանի նահանգում «Թալիբանի» «ստվերային» ղեկավարության կազմում Էր:
Վերջին ամիսներին իրադրությունն Աֆղանստանում նկատելիորեն վատացել Է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ երկրի գյուղական շրջաններում տիրում Էր զգալի տարածքների, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



