Մինսկը եւ Թբիլիսին չեն պատրաստվում ընկերություն անել որեւԷ մեկի դեմ. Լուկաշենկո
МЕЖДУНАРОДНОЕ Բելառուսը եւ Վրաստանը երբեք ընկերություն չեն արել ինչ-որ մեկի դեմ եւ չեն պատրաստվում դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 1-ին հայտարարել Է Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Մինսկում կայացած հանդիպմանը:
«Մենք երբեք ընկերություն չենք արել ու չենք անի ինչ-որ մեկի դեմ, բայց մենք մեր շահերն ունենք»,-ասել Է Լուկաշենկոն: Նա շնորհակալություն Է հայտնել Մարգվելաշվիլիին այն դիրքորոշման համար, որ Վրաստանն ունի «միջազգային կազմակերպություններում, Եվրամիությունում, արեւմտյան պետությունների հետ բանակցություններում՝ պաշտպանելով Բելառուսի շահերը»: «Մենք լավ հարաբերություններ ունենք եւ պատրաստ ենք Վրաստանի հետ ցանկացած համագործակցության»,-ասել Է Լուկաշենկոն:
Նա նշել Է, որ Բելառուսը եւ Վրաստանը հնարավորություն ունեն փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել տարեկան 200 մլրդ ոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



