Մինսկը եւ Թբիլիսին չեն պատրաստվում ընկերություն անել որեւԷ մեկի դեմ. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Բելառուսը եւ Վրաստանը երբեք ընկերություն չեն արել ինչ-որ մեկի դեմ եւ չեն պատրաստվում դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 1-ին հայտարարել Է Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Մինսկում կայացած հանդիպմանը:
«Մենք երբեք ընկերություն չենք արել ու չենք անի ինչ-որ մեկի դեմ, բայց մենք մեր շահերն ունենք»,-ասել Է Լուկաշենկոն: Նա շնորհակալություն Է հայտնել Մարգվելաշվիլիին այն դիրքորոշման համար, որ Վրաստանն ունի «միջազգային կազմակերպություններում, Եվրամիությունում, արեւմտյան պետությունների հետ բանակցություններում՝ պաշտպանելով Բելառուսի շահերը»: «Մենք լավ հարաբերություններ ունենք եւ պատրաստ ենք Վրաստանի հետ ցանկացած համագործակցության»,-ասել Է Լուկաշենկոն:
Նա նշել Է, որ Բելառուսը եւ Վրաստանը հնարավորություն ունեն փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել տարեկան 200 մլրդ ոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



