Բենեդիկտ Քամբերբեթչը կնկարահանվի «Մելռոուզ» հեռուստասերիալում
ОБЩЕСТВОԲրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, որն ստեղծել Է դետեկտիվ Շեռլոք Հոլմսի կերպարը համանուն սերիալում, 2017 թվականից ամռանից նկարահանվելու Է «Մելռոուզ» նոր հինգերիանոց ֆիլմում: Այն ցուցադրվելու Է Showtime ամերիկյան կաբելային հեռուստաալիքով, սակայն սերիալի թուղարկման ստույգ ժամկետները չեն նշվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆիլմը կնկարահանվի արիստոկրատական ընտանիքի կյանքի մասին բրիտանացի գրող Էվդարդ Սենթ Օբենի հինգ ինքնակենսագրական վեպերի մոտիվներով: Ֆիլմի դրվագներից մեկի գործողությունը տեղի Է ունենալու Ֆրանսիայի հարավում 1960-ական թվականներին, մյուսինը՝ Նյու Յորքում՝ 1980-ականներին, երրորդինը՝ Մեծ Բրիտանիայում՝ 21-րդ դարասկզբին: 40-ամյա Քամբերբեթչը մարմնավորելու Է արիստոկրատի, որը մեծացել Է մի ընտանիքում, որտեղ ազգականները տառապում են ալկոհոլիզմից, թմրամոլությունից, անհաջող ամուսնությունից, վեճերից եւ ընտանեկան այլ խնդիրներից:
1976 թվականին Լոնդոնում ծնված Քամբերբեթչը. բացի «Շեռլոք»-ում խաղացած դերից, հայտնի Է նաեւ «Սթարթրեք. հատուցում», «Հինգերորդ իշխանություն», «Դոկտոր Սթրենջ» ֆիլմերով: «Նմանակման խաղ» կինոնկարում կատարած աշխատանքի համար նա «Օսկար» մրցանակի Էր անվանակարգվել «Լավագույն դերասան» կատեգորիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



