Բենեդիկտ Քամբերբեթչը կնկարահանվի «Մելռոուզ» հեռուստասերիալում
SOCIETYԲրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, որն ստեղծել Է դետեկտիվ Շեռլոք Հոլմսի կերպարը համանուն սերիալում, 2017 թվականից ամռանից նկարահանվելու Է «Մելռոուզ» նոր հինգերիանոց ֆիլմում: Այն ցուցադրվելու Է Showtime ամերիկյան կաբելային հեռուստաալիքով, սակայն սերիալի թուղարկման ստույգ ժամկետները չեն նշվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆիլմը կնկարահանվի արիստոկրատական ընտանիքի կյանքի մասին բրիտանացի գրող Էվդարդ Սենթ Օբենի հինգ ինքնակենսագրական վեպերի մոտիվներով: Ֆիլմի դրվագներից մեկի գործողությունը տեղի Է ունենալու Ֆրանսիայի հարավում 1960-ական թվականներին, մյուսինը՝ Նյու Յորքում՝ 1980-ականներին, երրորդինը՝ Մեծ Բրիտանիայում՝ 21-րդ դարասկզբին: 40-ամյա Քամբերբեթչը մարմնավորելու Է արիստոկրատի, որը մեծացել Է մի ընտանիքում, որտեղ ազգականները տառապում են ալկոհոլիզմից, թմրամոլությունից, անհաջող ամուսնությունից, վեճերից եւ ընտանեկան այլ խնդիրներից:
1976 թվականին Լոնդոնում ծնված Քամբերբեթչը. բացի «Շեռլոք»-ում խաղացած դերից, հայտնի Է նաեւ «Սթարթրեք. հատուցում», «Հինգերորդ իշխանություն», «Դոկտոր Սթրենջ» ֆիլմերով: «Նմանակման խաղ» կինոնկարում կատարած աշխատանքի համար նա «Օսկար» մրցանակի Էր անվանակարգվել «Լավագույն դերասան» կատեգորիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



