Սիրիայի հակամարտությունը խոշորագույն հումանիտար աղետն է Երկրորդ համաշխարհայինից հետո. ԵԽ ղեկավար
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կարծում է, որ սիրիական զինված հակամարտությունը բացասական հետևանքներով խոշորագույն երևույթն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախարարական հանդիպման ելույթի ժամանակ:
«Դեռևս ոչ մի տեղ հետևանքներն այդքան ցավալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը վերաճել է մարդու իրավունքների ոլորտում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր աղետի», - ասել է Յագլանդը:
Նա ընդգծել է, որ պատերազմները ոչ միայն կործանում են ազգերը և ամբողջ տարածաշրջաններ ապակայունացնում, այլև ցնցումներ առաջացնում ամբողջ աշխարհում` երկրների վրա ազդելով միգրացիոն ճգնաժամի միջոցով, ինչը նպաստում է ծայրահեղականների նոր սերնդի առաջացմանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



