Սիրիայի հակամարտությունը խոշորագույն հումանիտար աղետն է Երկրորդ համաշխարհայինից հետո. ԵԽ ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կարծում է, որ սիրիական զինված հակամարտությունը բացասական հետևանքներով խոշորագույն երևույթն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախարարական հանդիպման ելույթի ժամանակ:
«Դեռևս ոչ մի տեղ հետևանքներն այդքան ցավալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը վերաճել է մարդու իրավունքների ոլորտում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր աղետի», - ասել է Յագլանդը:
Նա ընդգծել է, որ պատերազմները ոչ միայն կործանում են ազգերը և ամբողջ տարածաշրջաններ ապակայունացնում, այլև ցնցումներ առաջացնում ամբողջ աշխարհում` երկրների վրա ազդելով միգրացիոն ճգնաժամի միջոցով, ինչը նպաստում է ծայրահեղականների նոր սերնդի առաջացմանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



