Ճապոնիայում ճգնաժամային շտաբ Է ստեղծվել 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի վարչապետի դիվանատանն առընթեր տեղեկատվության հավաքման ճգնաժամային շտաբ Է ստեղծվել փետրվարի 28-ին երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությունը:
Շտաբն շտապ կարգով զբաղվում Է հնարավոր ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելով: Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Միյագիի պրեֆեկտուրայի համանուն քաղաքում ժամանակավորապես դադարեցված Է օդանավակայանի աշխատանքը:
5,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Միյագիի պրեֆեկտուրայի շրջանում, իսկ օջախը՝ 50 կիլոմետր խորության վրա Էր: Ընդհանուր առմամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճապոնիայի 17 պրեֆեկտուրաներում, ներառյալ Միյագին, Իվատեն եւ Ֆուկուսիման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



