Ճապոնիայում ճգնաժամային շտաբ Է ստեղծվել 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի վարչապետի դիվանատանն առընթեր տեղեկատվության հավաքման ճգնաժամային շտաբ Է ստեղծվել փետրվարի 28-ին երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությունը:
Շտաբն շտապ կարգով զբաղվում Է հնարավոր ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելով: Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Միյագիի պրեֆեկտուրայի համանուն քաղաքում ժամանակավորապես դադարեցված Է օդանավակայանի աշխատանքը:
5,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Միյագիի պրեֆեկտուրայի շրջանում, իսկ օջախը՝ 50 կիլոմետր խորության վրա Էր: Ընդհանուր առմամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճապոնիայի 17 պրեֆեկտուրաներում, ներառյալ Միյագին, Իվատեն եւ Ֆուկուսիման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



