Ամերիկացի կոնգրեսականները հանդիպումներ են անցկացնում Վրաստանում
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը՝ Փիթեր Ռոսքամի գլխավորությամբ, այցելել Է Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոն, որտեղ հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հյուրերին ծանոթացրել Է Վրաստանի զինուժերում կատարվող բարեփոխումներին եւ այն նախագծերին, որոնք վրացական կողմը մտադիր Է ամերիկացի գործընկերների հետ միասին իրականացնել պաշտպանության ոլորտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկացի կոնգրեսականները Վրաստանում են գտնվում պաշտոնական այցով: Նրանք արդեն հանդիպում են ունեցել հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաեւ խորհրդարանական կոմիտեների ներկայացուցիչների եւ խորհրդարանական փոքրամասնության ղեկավարների հետ:
«Ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպումն ուներ քաղաքական ու ռազմական երկու կարեւոր բաղադրիչ: Քաղաքական տեսանկյունից մենք միանշանակ եւ հստակ աջակցություն ստացանք պաշտպանության համակարգի վերափոխման հարցում: Իսկ ռազմական առումով մեր հյուրն Է բրիգադի գեներալ, որի հետ երկու շաբաթ առաջ հանդիպում են ունեցել Գերմանիայում գտնվող ռազմակայանում»,-հայտարարել Է Իզորիան: Նրա խոսքով՝ այս տարի Վրաստանում պլանավորվում Է իրականացնել լուրջ ծրագրեր, որոնցից մեկը ԱՄՆ-ի հետ ընդհանուր ուսումնական կենտրոնի ստեղծումն Է:
Իր հերթին Ռոսքամը նշել Է, որ Վրաստանը եւ ԱՄՆ-ը գործընկերներ են, եւ այդ հարաբերությունները կշարունակվեն հետագայում: Նա ասել Է, որ ԱՄՆ-ը գնահատում Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը եւ իր պաշտպանունակությունը զարգացնելու նրա ցանկությունը, հաղորդել Է Sputnik-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



