Ամերիկացի կոնգրեսականները հանդիպումներ են անցկացնում Վրաստանում
INTERNATIONAL NEWSԱմերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը՝ Փիթեր Ռոսքամի գլխավորությամբ, այցելել Է Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոն, որտեղ հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հյուրերին ծանոթացրել Է Վրաստանի զինուժերում կատարվող բարեփոխումներին եւ այն նախագծերին, որոնք վրացական կողմը մտադիր Է ամերիկացի գործընկերների հետ միասին իրականացնել պաշտպանության ոլորտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկացի կոնգրեսականները Վրաստանում են գտնվում պաշտոնական այցով: Նրանք արդեն հանդիպում են ունեցել հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաեւ խորհրդարանական կոմիտեների ներկայացուցիչների եւ խորհրդարանական փոքրամասնության ղեկավարների հետ:
«Ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպումն ուներ քաղաքական ու ռազմական երկու կարեւոր բաղադրիչ: Քաղաքական տեսանկյունից մենք միանշանակ եւ հստակ աջակցություն ստացանք պաշտպանության համակարգի վերափոխման հարցում: Իսկ ռազմական առումով մեր հյուրն Է բրիգադի գեներալ, որի հետ երկու շաբաթ առաջ հանդիպում են ունեցել Գերմանիայում գտնվող ռազմակայանում»,-հայտարարել Է Իզորիան: Նրա խոսքով՝ այս տարի Վրաստանում պլանավորվում Է իրականացնել լուրջ ծրագրեր, որոնցից մեկը ԱՄՆ-ի հետ ընդհանուր ուսումնական կենտրոնի ստեղծումն Է:
Իր հերթին Ռոսքամը նշել Է, որ Վրաստանը եւ ԱՄՆ-ը գործընկերներ են, եւ այդ հարաբերությունները կշարունակվեն հետագայում: Նա ասել Է, որ ԱՄՆ-ը գնահատում Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը եւ իր պաշտպանունակությունը զարգացնելու նրա ցանկությունը, հաղորդել Է Sputnik-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



