Սիրիական զորքերը Պալմիրայի շրջանում գրավել են իշխող բարձունքը. SANA
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումներն աշխարհազորի դաշնակից ուժերի օգնությամբ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են քշել Պալմիրայի շրջանի՝ ռազմավարական տեսակետից կարեւոր բարձունքից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Զինվորական աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են ԻՊ-ի՝ մեծ քանակությամբ ահաբեկիչներ՝ զենքի, զինամթերքի եւ փոխադրամիջոցների հետ մեկտեղ:
Անցած շաբաթ բանակային ստորաբաժանումները դաշնակիցների հետ համատեղ հարձակման ընթացքում այդ շրջանում վերականգնել են վերահսկողությունը մի քանի գյուղերի նկատմամբ:
Փետրվարի կեսերին հաղորդվել Էր, որ մինչեւ Պալմիրա կառավարական զորքերին մնացել Է 20 կիլոմետր: Սիրիական բանակի հարձակումը ծավալվում Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբի օգնությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



