Սիրիական զորքերը Պալմիրայի շրջանում գրավել են իշխող բարձունքը. SANA
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումներն աշխարհազորի դաշնակից ուժերի օգնությամբ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են քշել Պալմիրայի շրջանի՝ ռազմավարական տեսակետից կարեւոր բարձունքից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Զինվորական աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են ԻՊ-ի՝ մեծ քանակությամբ ահաբեկիչներ՝ զենքի, զինամթերքի եւ փոխադրամիջոցների հետ մեկտեղ:
Անցած շաբաթ բանակային ստորաբաժանումները դաշնակիցների հետ համատեղ հարձակման ընթացքում այդ շրջանում վերականգնել են վերահսկողությունը մի քանի գյուղերի նկատմամբ:
Փետրվարի կեսերին հաղորդվել Էր, որ մինչեւ Պալմիրա կառավարական զորքերին մնացել Է 20 կիլոմետր: Սիրիական բանակի հարձակումը ծավալվում Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբի օգնությամբ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



