Իրանի նախկին նախագահը նամակ է գրել Թրամփին
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ մասնավորապես խոսել է ԱՄն միգրացիոն քաղաքականության եւ Մերձվոր Արեւելքում Վաշինգտոնի գործողությունների մասին, հաղորդում է ABC News-ը:
Իր նամակում, որտեղ ավելի քան 3,5 հազար բառ է գործածվել, Ահմադինեժադը դատապարտել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի «առաջնային ազդեցությունը», ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների գործերին միջամտությունը, ինչը ըստ նրա հանգեցրել է «անկայունության, պատերազմի, տարաձայնությունների, սպանության»: Նա նաեւ ընդգծել է, որ «ժամանակակից ԱՄՆ-ը պատկանում է բոլոր ժողովուրդներին»:
Ահմադինեժադը հայտարարել է, որ Թրամփին ուղղված նամակը հանձնել է Թեհրանում Շվեդիայի դեսպանատուն, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



