Իրանի նախկին նախագահը նամակ է գրել Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ մասնավորապես խոսել է ԱՄն միգրացիոն քաղաքականության եւ Մերձվոր Արեւելքում Վաշինգտոնի գործողությունների մասին, հաղորդում է ABC News-ը:
Իր նամակում, որտեղ ավելի քան 3,5 հազար բառ է գործածվել, Ահմադինեժադը դատապարտել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի «առաջնային ազդեցությունը», ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների գործերին միջամտությունը, ինչը ըստ նրա հանգեցրել է «անկայունության, պատերազմի, տարաձայնությունների, սպանության»: Նա նաեւ ընդգծել է, որ «ժամանակակից ԱՄՆ-ը պատկանում է բոլոր ժողովուրդներին»:
Ահմադինեժադը հայտարարել է, որ Թրամփին ուղղված նամակը հանձնել է Թեհրանում Շվեդիայի դեսպանատուն, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



