Մոուրինյու. Հուլիսին ՄՅՈւ-ն ցանկանում է երկու կամ երեք ֆուտբոլիստի ձեռք բերել
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է ակումբի՝ առաջիկա ամռան տրանսֆերային ծրագրերի մասին.
«Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստները, որոնք հիմա ներկայացնում են ՄՅՈւ-ն, լավ են կատարում իրենց գործը:
Հուլիսին մենք ցանկանում ենք երկու կամ երեք ֆուտբոլիստի ձեռք բերել, որպեսզի պարզապես ուժեղացնենք կազմը: Մենք գոհ ենք այն մակարդակից, որին թիմը հասավ, բայց պետք է ևս մեկ քայլ կատարել առաջ:
Մենք կպահպանենք ֆուտբոլիստների մեծ մասին, բայց միևնույն ժամանակ քայլ կկատարենք դեպի զարգացում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



