Մոուրինյու. Հուլիսին ՄՅՈւ-ն ցանկանում է երկու կամ երեք ֆուտբոլիստի ձեռք բերել
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է ակումբի՝ առաջիկա ամռան տրանսֆերային ծրագրերի մասին.
«Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստները, որոնք հիմա ներկայացնում են ՄՅՈւ-ն, լավ են կատարում իրենց գործը:
Հուլիսին մենք ցանկանում ենք երկու կամ երեք ֆուտբոլիստի ձեռք բերել, որպեսզի պարզապես ուժեղացնենք կազմը: Մենք գոհ ենք այն մակարդակից, որին թիմը հասավ, բայց պետք է ևս մեկ քայլ կատարել առաջ:
Մենք կպահպանենք ֆուտբոլիստների մեծ մասին, բայց միևնույն ժամանակ քայլ կկատարենք դեպի զարգացում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



