Նոյերը Բավարիայի կազմում 100-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել Բունդեսլիգայում և ռեկորդ սահմանել
СПОРТԳերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի՝ «Համբուրգի» հետ խաղը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի համար 100-րդ «չոր» հանդիպումը դարձավ մյունխենյան ակումբի կազմում երկրի առաջնության շրջանակում:
Ինչպես նշվում է «Բավարիայի» պաշտոնական կայքում, այս նվաճմանը 30-ամյա դարպասապահը հասել է՝ անցկացնելով 183 հանդիպում:
«Բավարիայի» կազմում 100-ական «չոր» հանդիպում Բունդեսլիգայում անցկացրել էին միայն Օլիվեր Կանն ու Զեպ Մայերը, բայց նրանք երկուսն էլ ավելի շատ խաղեր են անցկացրել, քան՝ Նոյերը:
Այս կերպ, Նոյերը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել. ոչ մի այլ դարպասապահ այսքան արագ նման ցուցանիշ չի գրանցել:
«Բավարիան» Մյունխենում 8-0 հաշվով հաղթեց «Համբուրգին»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



