Նոյերը Բավարիայի կազմում 100-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել Բունդեսլիգայում և ռեկորդ սահմանել
SPORTԳերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի՝ «Համբուրգի» հետ խաղը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի համար 100-րդ «չոր» հանդիպումը դարձավ մյունխենյան ակումբի կազմում երկրի առաջնության շրջանակում:
Ինչպես նշվում է «Բավարիայի» պաշտոնական կայքում, այս նվաճմանը 30-ամյա դարպասապահը հասել է՝ անցկացնելով 183 հանդիպում:
«Բավարիայի» կազմում 100-ական «չոր» հանդիպում Բունդեսլիգայում անցկացրել էին միայն Օլիվեր Կանն ու Զեպ Մայերը, բայց նրանք երկուսն էլ ավելի շատ խաղեր են անցկացրել, քան՝ Նոյերը:
Այս կերպ, Նոյերը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել. ոչ մի այլ դարպասապահ այսքան արագ նման ցուցանիշ չի գրանցել:
«Բավարիան» Մյունխենում 8-0 հաշվով հաղթեց «Համբուրգին»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



