Դուստրը Թրամփին ստիպել է փոխել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու որոշումը. WSJ
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահի դուստրը եւ փեսան՝ Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները, պետության ղեկավարին համոզել են հրաժարվել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրց դուրս գալու խոստման կատարումից: Դրա մասին հիշատակումը հանված Է այն երկու հրամանագրերից մեկի նախագծից, որոնք Դոնալդ Թրամփը պլանավորում Է շուտով ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իվանկա Թրամփը կարծում Է, որ մոլորակի վրա կլիմայի անդառնալի փոփոխություններին հակազդելը պետք Է դառնա հոր վարչակազմի գերակայություններից մեկը: Նրա ամուսինը՝ Քուշները, որն ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն Է, համանման տեսակետի կողմնակից Է:
Թրամփը հայտնի Է գլոբալ տաքացման տեսության մոլի քննադատությամբ: Նախընտրական արշավի ընթացքում նա կասկածներ Է հայտնել այդ հայեցակարգի գիտական հիմնավորվածության հարցում եւ հայտարարել, որ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի «մեծ երկրպագու չԷ»:
Փարիզի համաձայնագիրը, որի հետ են կապում կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի ոլորտում հիմնական հույսերը, ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 21-րդ խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցները համաձայնության են եկել մինչեւ 2100 թվականը թույլ չտալ մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



