Դուստրը Թրամփին ստիպել է փոխել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու որոշումը. WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահի դուստրը եւ փեսան՝ Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները, պետության ղեկավարին համոզել են հրաժարվել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրց դուրս գալու խոստման կատարումից: Դրա մասին հիշատակումը հանված Է այն երկու հրամանագրերից մեկի նախագծից, որոնք Դոնալդ Թրամփը պլանավորում Է շուտով ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իվանկա Թրամփը կարծում Է, որ մոլորակի վրա կլիմայի անդառնալի փոփոխություններին հակազդելը պետք Է դառնա հոր վարչակազմի գերակայություններից մեկը: Նրա ամուսինը՝ Քուշները, որն ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն Է, համանման տեսակետի կողմնակից Է:
Թրամփը հայտնի Է գլոբալ տաքացման տեսության մոլի քննադատությամբ: Նախընտրական արշավի ընթացքում նա կասկածներ Է հայտնել այդ հայեցակարգի գիտական հիմնավորվածության հարցում եւ հայտարարել, որ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի «մեծ երկրպագու չԷ»:
Փարիզի համաձայնագիրը, որի հետ են կապում կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի ոլորտում հիմնական հույսերը, ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 21-րդ խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցները համաձայնության են եկել մինչեւ 2100 թվականը թույլ չտալ մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



