Չեխիայի գործարանում հօդս Է ցնդել պայթանյութով լի ցիստեռնը
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 12 մարդ Է փետրվարի 23-ին վիրավորվել պայթյունի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Չեխիայի Հանրապետության հյուսիս-արեւելքում Հյուսիսային Մորավիայի Պոլիչկա քաղաքի մեքենաշինական գործարանում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Հանա Կայզերովան:
«Պայթել Է ցիստեռնը, որը լցված Էր պայթանյութով,-նշել Է նա:-12 վիրավորվածներից երեքը ծանր վերքեր են ստացել: Ձեռնարկության տարածքում հրդեհ Է բռնկել: Այն մարելու համար գործի են դրվել հրշեջների 12 ջոկատներ»:
Մինչդեռ հրդեհի մարումը խիստ դժվարացել Է: Ձեռնարկության արտադրամասերում գտնվում են խտացված գազով բալոններ եւ այլ պայթուցիկ նյութեր: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ գործարանի տարածքում լսվում են առանձին պայթյուններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



