Չեխիայի գործարանում հօդս Է ցնդել պայթանյութով լի ցիստեռնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 12 մարդ Է փետրվարի 23-ին վիրավորվել պայթյունի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Չեխիայի Հանրապետության հյուսիս-արեւելքում Հյուսիսային Մորավիայի Պոլիչկա քաղաքի մեքենաշինական գործարանում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Հանա Կայզերովան:
«Պայթել Է ցիստեռնը, որը լցված Էր պայթանյութով,-նշել Է նա:-12 վիրավորվածներից երեքը ծանր վերքեր են ստացել: Ձեռնարկության տարածքում հրդեհ Է բռնկել: Այն մարելու համար գործի են դրվել հրշեջների 12 ջոկատներ»:
Մինչդեռ հրդեհի մարումը խիստ դժվարացել Է: Ձեռնարկության արտադրամասերում գտնվում են խտացված գազով բալոններ եւ այլ պայթուցիկ նյութեր: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ գործարանի տարածքում լսվում են առանձին պայթյուններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



