ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն
МЕЖДУНАРОДНОЕ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն, որը կգլխավորի իր տեղակալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է փետրվարի 22-ին Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում: «(Այդ քայլի) միակ նպատակն արդյունավետության բարձրացումն Է՝ առանց հակաահաբեկչական գործունեության բնագավառում գոյություն ունեցող մանդատների փոփոխման»,- ասել Է Գուտերիշը:
«Այն Գլխավոր ասամբլեային կզեկուցի իմ միջոցով»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել Է Գուտերիշը, այդ վարչության գործունեությունը չի ոտնահարի կազմակերպության անդամ պետություններից որեւԷ մեկի ազգային ինքնիշխանությունը:
«Մեր նպատակն Է ՄԱԿ-ի մեջ մտնող երկրների հետ ամրապնդել գործընկերությունը ահաբեկչության անդրազգային հիմնախնդրի դեմ պայքարում, որն անհրաժեշտ Է լուծել հնարավորինս շուտ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



