ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն, որը կգլխավորի իր տեղակալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է փետրվարի 22-ին Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում: «(Այդ քայլի) միակ նպատակն արդյունավետության բարձրացումն Է՝ առանց հակաահաբեկչական գործունեության բնագավառում գոյություն ունեցող մանդատների փոփոխման»,- ասել Է Գուտերիշը:
«Այն Գլխավոր ասամբլեային կզեկուցի իմ միջոցով»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել Է Գուտերիշը, այդ վարչության գործունեությունը չի ոտնահարի կազմակերպության անդամ պետություններից որեւԷ մեկի ազգային ինքնիշխանությունը:
«Մեր նպատակն Է ՄԱԿ-ի մեջ մտնող երկրների հետ ամրապնդել գործընկերությունը ահաբեկչության անդրազգային հիմնախնդրի դեմ պայքարում, որն անհրաժեշտ Է լուծել հնարավորինս շուտ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



