Իրաքի զինուժերը գրոհում են Մոսուլի օդանավակայանի վրա. Sky
МЕЖДУНАРОДНОЕ Իրաքի կառավարական ուժերն սկսել են Մոսուլի օդանավակայանի եւ Էլ Ղազլանիի ռազմական ավանի (օդանավակայանից արեւմուտք) գրոհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Մոսուլի օդանավակայանը եւ Էլ Ղազլանի ռազմակայանը, որոնք գտնվում են քաղաքից հարավ ընկած շրջանում, «Իսլամական պետություն» խմբավորման՝ Արեւմտյան Մոսուլում դիրքավորված զինյալների պաշտպանության առաջին գիծն Է: Նշվում Է, որ դրանց ազատագրումից հետո կսկսվի ԻՊ-ից քաղաքային թաղամասերի մաքրումը:
Հարձակմանը ներգրավված են Իրաքի համերկրային ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ երկրի ՆԳ նախարարության արագ արձագանքման ուժերը: Օդից աջակցություն են ցուցաբերում Իրաքի կառավարական օդուժը եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



