Իրաքի զինուժերը գրոհում են Մոսուլի օդանավակայանի վրա. Sky
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրաքի կառավարական ուժերն սկսել են Մոսուլի օդանավակայանի եւ Էլ Ղազլանիի ռազմական ավանի (օդանավակայանից արեւմուտք) գրոհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Մոսուլի օդանավակայանը եւ Էլ Ղազլանի ռազմակայանը, որոնք գտնվում են քաղաքից հարավ ընկած շրջանում, «Իսլամական պետություն» խմբավորման՝ Արեւմտյան Մոսուլում դիրքավորված զինյալների պաշտպանության առաջին գիծն Է: Նշվում Է, որ դրանց ազատագրումից հետո կսկսվի ԻՊ-ից քաղաքային թաղամասերի մաքրումը:
Հարձակմանը ներգրավված են Իրաքի համերկրային ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ երկրի ՆԳ նախարարության արագ արձագանքման ուժերը: Օդից աջակցություն են ցուցաբերում Իրաքի կառավարական օդուժը եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



