Մերկելը մեծացրել Է Շուլցի նկատմամբ իր առավելությունը. հարցում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը վերջին շաբաթվա ընթացքում մեծացրել Է առավելությունը գալիք ընտրություններում իր մրցակից Մարտին Շուլցի նկատմամբ. երկրի բնակիչների շրջանում իր ժողովրդականությամբ Մերկելը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին գերազանցում Է 3 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են նոր հարցման արդյունքները, որն անցկացվել Է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով:
Եթե ներկայում անցկացվեին Գերմանիայի կանցլերի ուղղակի ընտրություններ, երկրի բնակիչների 39 տոկոսն իրենց ձայնը կտար Մերկելի օգտին, իսկ 36 տոկոսը՝ Շուլցի օգտին: Այսպիսով, Մերկելի վարկանիշը շաբաթվա ընթացքում աճել Է 1 տոկոսով, իսկ Շուլցին ցուցաբերվող աջակցությունը նվազել Է 1 տոկոսային կետով:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշն անփոփոխ Է մնացել, ինչպես եւ մեկ շաբաթ առաջ, նրան աջակցում Է հարցման մասնակիցների 31 տոկոսը: ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը՝ Մերկելի գլխավորությամբ, նույնպես գերազանցում Է ԳՍԴԿ-ին 3 տոկոսով: Աջ պոպուլիստական «Ալյընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը կորցրել Է վարկանիշի եւս 1 տոկոսը, նրան աջակցում Է հարցվածների 8 տոկոսը: «Ձախերը» եւ «Կանաչներն» ապահովել են պոտենցիալ ընտրողների համապատասխանաբար 8 տոկոսի եւ 7 տոկոսի աջակցությունը:
Հարցումը կատարվել Է փետրվարի 13-ից մինչեւ 17-ը, դրան մասնակցել Է ավելի քան 2,5 հազար մարդ:
Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



