Մերկելը մեծացրել Է Շուլցի նկատմամբ իր առավելությունը. հարցում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը վերջին շաբաթվա ընթացքում մեծացրել Է առավելությունը գալիք ընտրություններում իր մրցակից Մարտին Շուլցի նկատմամբ. երկրի բնակիչների շրջանում իր ժողովրդականությամբ Մերկելը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին գերազանցում Է 3 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են նոր հարցման արդյունքները, որն անցկացվել Է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով:
Եթե ներկայում անցկացվեին Գերմանիայի կանցլերի ուղղակի ընտրություններ, երկրի բնակիչների 39 տոկոսն իրենց ձայնը կտար Մերկելի օգտին, իսկ 36 տոկոսը՝ Շուլցի օգտին: Այսպիսով, Մերկելի վարկանիշը շաբաթվա ընթացքում աճել Է 1 տոկոսով, իսկ Շուլցին ցուցաբերվող աջակցությունը նվազել Է 1 տոկոսային կետով:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշն անփոփոխ Է մնացել, ինչպես եւ մեկ շաբաթ առաջ, նրան աջակցում Է հարցման մասնակիցների 31 տոկոսը: ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը՝ Մերկելի գլխավորությամբ, նույնպես գերազանցում Է ԳՍԴԿ-ին 3 տոկոսով: Աջ պոպուլիստական «Ալյընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը կորցրել Է վարկանիշի եւս 1 տոկոսը, նրան աջակցում Է հարցվածների 8 տոկոսը: «Ձախերը» եւ «Կանաչներն» ապահովել են պոտենցիալ ընտրողների համապատասխանաբար 8 տոկոսի եւ 7 տոկոսի աջակցությունը:
Հարցումը կատարվել Է փետրվարի 13-ից մինչեւ 17-ը, դրան մասնակցել Է ավելի քան 2,5 հազար մարդ:
Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



