Սիրիացի սակրավորներն սկսել են ականազերծել Հալեպը
МЕЖДУНАРОДНОЕ 56 սիրիացի սակրավորներից բաղկացած առաջին խումբը, որը Հալեպում պատրաստել են ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի աշխատակիցները, ձեռնամուխ Է եղել քաղաքի ականազերծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հալեպի կայազորի սակրավորային զորքերի պետ Ալ Խարի Մախրիզը: «Առաջին 56 հոգին արդեն անցել են ուսուցումը եւ աշխատում են»,- ասել Է նա:
ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի մասնաճյուղը Հալեպում բացվել Է հունվարի վերջին, այդ ժամանակ Էլ կայացել Է առաջին հավաքագրումը: Սիրիացի մասնագետներին ուսուցանած ռուս սակրավորները, որոնք ականազերծել են Հալեպը, արաբական հանրապետության գործընկերներին են թողել հանդերձանք եւ արդի սարքավորումներ պայթուցիկ սարքերի որոնման համար:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ նախօրյակին Ռուսաստան են վերադարձել ինժեներական զորքերի զինծառայողները, որոնք ականազերծել են Հալեպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



