Սիրիացի սակրավորներն սկսել են ականազերծել Հալեպը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 56 սիրիացի սակրավորներից բաղկացած առաջին խումբը, որը Հալեպում պատրաստել են ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի աշխատակիցները, ձեռնամուխ Է եղել քաղաքի ականազերծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հալեպի կայազորի սակրավորային զորքերի պետ Ալ Խարի Մախրիզը: «Առաջին 56 հոգին արդեն անցել են ուսուցումը եւ աշխատում են»,- ասել Է նա:
ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի մասնաճյուղը Հալեպում բացվել Է հունվարի վերջին, այդ ժամանակ Էլ կայացել Է առաջին հավաքագրումը: Սիրիացի մասնագետներին ուսուցանած ռուս սակրավորները, որոնք ականազերծել են Հալեպը, արաբական հանրապետության գործընկերներին են թողել հանդերձանք եւ արդի սարքավորումներ պայթուցիկ սարքերի որոնման համար:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ նախօրյակին Ռուսաստան են վերադարձել ինժեներական զորքերի զինծառայողները, որոնք ականազերծել են Հալեպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



